ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ռոդրիգեսը հրաշալի ձախ ոտք ունի

Ռոդրիգեսը հրաշալի ձախ ոտք ունի
18.07.2017 | 10:05

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները գոհ են, որ իրենց թիմը ձեռք է բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Գերմանական գրանդ ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը կարծում է, որ նա մեծ օգուտ կբերի թիմին. «Ակնհայտ է, որ Ռոդրիգեսը հրաշալի ձախ ոտք ունի, բացի այդ, նա հրաշալի համագործակցում է թիմակիցների հետ»:


Ռոդրիգեսը «Բավարիա» է տեղափոխվել ավելի շատ խաղային ժամանակ ունենալու պատճառով: Նա համարում էր, որ իսպանական ակումբում իրեն անհրաժեշտ խաղային ժամանակ չի տրվել: «Արքայականի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նոր մեկնարկող մրցաշրջանում նրան խաղային անհրաժեշտ ժամանակ տրամադրելու խոստում չի տվել։ Հայտնի է նաև, որ Խամեսի «Բավարիա» տեղափոխվելու հարցում առանցքային դեր է ունեցել թիմի գլխավոր մարզիչը, որը մյունխենյան ակումբից առաջ մարզում էր Մադրիդի «Ռեալն» ու հրաշալի գաղափար ունի իր նոր թիմակցի հնարավորությունների մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ